Սրբուկը «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա առաջին համարի ներքո


Սրբուկը «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգա առաջին համարի ներքո
Ապրիլ 2 22:12 2019

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենա առաջին համարի ներքո՝ կատարելով «Walking out» երգը: Այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: