Պարուհի Վարդան ինստագրամյան վերջին հրապարակումներով հետևորդներին ակնկարկում էր, որ իր սիրտն արդեն զբաղված է։
Պարուհին հանրային այն դեմքերից է, որին պարբերաբար վերագրվել են սիրային տարբեր արկածներ։ Այս անգամ Վարդան հաստատել է անձնական կյանքի փոփոխության մասին լուրը։ Պարուհին ծաղկեփնջի և մատանու լուսանկարին կցել է #իրականսիրավեպ հեշթեգը։
Woman.ru-ն գրում է, որ 34-ամյա Վարդան ամուսնացել է և հրապարակել է նրա աղջկական հավաքույթի լուսանկարները։ Վարդան հաստատել է, որ գտնվում է երջանիկ կնոջ կարգավիճակում։ Սիրելիի վերաբերյալ տեղեկությունների հարցում, սակայն, պարուհին առատաձեռն չէ։ Նա հրապարակել է միայն լուսանկարներ, որոնց էլ կցել է տարբեր սիրառատ էմոջիներ։
Երգչուհին նաև վերհիշել է, որ նախկինում ունեցել է անհաջող ամուսնություն, 28 տարեկանում ամուսնալուծվելուց հետո նախկին ամուսինը փոխել էր իրենց տան կողպեքները և Վարդան չէր կարողանում մուտք գործել իրենց բնակարան։












