Լոս Անջելեսի շրջանի Սան Ֆերնանդո քաղաքի բնակչուհի Զառա Գեմիլյանը վերջերս դարձել է «Միսիս Կալիֆոռնիա Գլոբ 2019» (Mrs. California Globe 2019) գեղեցկության մրցույթի հաղթող: Այս մասին հայտում է mrsglobe-ն:
Նշվում է, որ Զառա Գեմիլյանը ծնվել է Հայաստանում 1983 թվականին, այնուհետև ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա, այնտեղից էլ Միացյալ Նահանգներ: Կալիֆոռնիայի մասնավոր համալսարանի շրջանավարտն ուսումն ավարտելուց հետո զբաղվել է շուկայագիտությամբ, աշխատել է Կալիֆոռնիայի շինարարական ընկերություններից մեկում:










