Պուգաչովայի դուստրը նորաձևության ցուցադրության աստղ է դարձել


Պուգաչովայի դուստրը նորաձևության ցուցադրության աստղ է դարձել
Մարտ 30 00:41 2019

Ռուս հեռուստահաղորդավարուհի Յանա Ռուդկովսկայայի ինստագրամյան էջումհայտնվել է Yudashkin Kids ցուցադրությունից հատված, որը կազմակերպվել է Մոսկվայի նորաձևության շաբաթվա շրջանակում:

Մանկահասակ մոդելների թվում է եղեկ երգչուհի Ալլա Պուգաչովայի և շոումեն Մաքսիմ Գալկինի 5-ամյա դուստրը՝ Լիզան, ինչպես նաև այլ հայտնիների երեխաներ:

Ցուցադրության աստղը հենց Լիզա Գալկինան է դարձել: Ցուցադրության ժամանակ նա մի քանի հանդերձով է ներկայացել, իսկ մայրը՝ Ալլա Պուգաչովան, նստած է եղել հանդիսատեսի առաջին շարքում և քաջալերել է դստերը:

Ցուցադրության տեսագրությունները հայտնվել են նաև երգչուհու երկրպագուների պաշտոնական էջում, որտեղ հետևորդները հիացմունք արտահայտող տասնյակ մեկնաբանություններ են թողել: