Մարտի 26-ին «Սպայկա» ագրոհոլդինգը շահագործման հանձնեց պանրի և այլ կաթնամթերքի գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարան, որը կզբաղվի «Սամբիել» բորբոսով պանրի արտադրությամբ:
Ընդհանուր առմամբ Սպայկա ընկերությունը Հայաստանում ինտենսիվ գյուղատնտեսության ու տրանսպորտի բնագավառում ներդրել է 300 մլն դոլար: Ընկերության առաջիկա ծրագրերի մեջ է մտնում ինտենսիվ անասնապահության և ջերմոցաշինության հետագա զարգացումը:
«Սպայկա» ընկերության ֆինանսական գործընկերներն են եվրոպական մի շարք բանկեր։ Հայկական բանկերից ընկերության հիմնական գործընկերն է Ամերիաբանկը։
Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը ներկայաացնում է համագործակցության մանրամասները: