Հանրահայտ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան: Երգչուհին Հայաստանում է «Ալ Մայաս» ռեստորանի սեփականատեր Ռազմիկ Խաչատուրյանի հրավերով՝ մասնակցելու ռեստորանի բացման հանդիսավոր արարողությանը:
Սարինա Քրոսը Երևանի նորակառույց շենքերից մեկում բնակարան է ձեռք բերել, և ցանկություն ունի առաջիկայում ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել այստեղ:
Սարինան Երևան կվերադառնա ամռանը և հանդես կգա մենահամերգով: Լիբանանահայ Քրոսը իր ձայնով արդեն հասցրել է կախարդել հույն հանդիսատեսին:
Ստորև կարող եք դիտել «Բինգյոլը»՝ Քրոսի կատարմամբ:
Ներկայացնում ենք հայ գեղեցկուհու լուսանկարները, որոնք վերցրել ենք ինստագրամի նրա էջից:


















