Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային


Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային
Մարտ 21 17:54 2019

Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային, որը մարտի 16-ին, 38 տարեկանում սրտային անբավարարության հետևանքով մահացել է մոսկովյան կլինիկաներից մեկում:

Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում «Տրոյեկուրովյան» գերեզմանատանը:

Յուլյա Նաչալովան ունի մեկ դուստր, որը լույս աշխարհ է եկել ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինի հետ համատեղ ամուսնությունից։