Սովորություններ, որոնք վնասում են աչքերը


Սովորություններ, որոնք վնասում են աչքերը
Մարտ 16 19:37 2019

Մասնագետները թվարկել են այն ամենօրյա սովորություններ, որոնք կարող են բերել խնդիրների աչքերի հետ:

Ցանկում հայտնվել է լողավազան հաճախելը: Հայտնի է, որ լողն օգտակար է սրտանոթային համակարգի համար, սակայն աչքերի համար վտանգներ է պարունակում: Լողավազանի ջուրը մշակվում է քլորով, այնպես որ կամ լողի ակնոց օգտագործեք կամ եթե չեք կարող, խուսափեք լողավազաններից:

Աչքերի համար վտանգավոր են նաեւ հին եւ անորակ կոսմետիկ միջոցները: Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր ընտրել շպարի միջոցները, ուշադրություն դարձնել դրանց պահպանման ժամկետին:

Աչքերի համար վտանգավոր է նաեւ արեւի ուղիղ ճառագայթների ներթափանցումը, այդ պատճառով արեւային ակնոց անհրաժեշտ է կրել նաեւ ձմռանը:

Մասնագետները աչքերի համար վտանգավոր են համարնում նաեւ սմարթֆոններով շատ տարվելը, օդորակիչներիը, ծխելը եւ անգամ աչքի կաթիլները: Նշվում է, որ աչքերի համար նախատեսված կաթիլների չարաշահումը կարող է տեսողական խանգարումներ առաջացնել:

Աղբյուր՝ Բուժ ինֆո