Ինչու է նուռը Հայաստանի ամենաճանաչելի խորհրդանիշը համարվում


Ինչու է նուռը Հայաստանի ամենաճանաչելի խորհրդանիշը համարվում
Մարտ 12 20:59 2019

Հայկական առասպելաբանության մեջ նուռը պտղաբերություն և հաջողություն է խորհրդանշում։ Այն նաև պաշտպանում է չար աչքից։

Արևմտյան Հայաստանում հարսանիքների ժամանակ հարսը նուռ էր գցում և այն կտորների բաժանում։ Նռան ցրված հատիկները երաշխավորում էին, որ հարսն անպայման երեխաներ կունենա։ Վանում հայ կանայք, որոնք տղա էին ուզում ունենալ, նռան հատիկներով խառնած խմորով լոշիկ էին ուտում։

Այս պտղի կարևորությունը հաստատվում է նաև հայկական պատմական ձեռագրերում և փորագրություններում, որտեղ նուռը որպես զարդանախշ էր օգտագործվում։ Ամենանշանավոր հայկական գեղարվեստական ֆիլմերից է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։

Կարելի է ասել, որ նուռը ազգային կլիշեի է վերածվել։ Ցանկացած գեղարվեստական ցուցահանդեսում դուք անպայման գոնե մի քանի նկար կգտնեք, որոնց վրա նուռ պատկերված կլինի։

Եվ որպես եզրափակում՝ հայկական հեքիաթների ավանդական վերջաբանը. «Երկնքից երեք նուռ ընկավ. մեկը պատմողին, մեկը լսողին և մեկն էլ ողջ աշխարհին»։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը