Մասնագետները վստահ են, որ քնելուց առաջ սպիտակուցներ օգտագործելը կարևոր է մկանային զանգվածի ավելացման համար։
Մասնագետները նշում են՝ քնելուց առաջ սպիտակուցներ օգտագործելը ճարպերի չի վերածվում, արագացնում է նյութափոխանակությունը, բացասաբար չի անդրադառնում քնի որակի վրա, օգնում է, որ արդյունավետորեն ավելանա մկանային զանգվածը։
Քնելուց առաջ բավական է օգտագործել 60 գ սպիտակուց։ Այս քանակությամբ սպիտակուցը քնի ընթացքում ավելացնում է մկանային զանգվածը և ամինաթթուների մակարդակը։
Եթե մարդը քնելուց առաջ 60 գ սպիտակուց օգտագործի, դա հաջորդ օրը չի ավելացնի ախորժակը ու չի ազդի ընդհանուր կալորիաների ընդունման վրա:
Աղբյուր՝ Բուժ ինֆո










