Ավտոմեքենայով Քաղաքապետարան մուտք գործելու փորձ արած անձը տեղափոխվել է Ոստիկանություն:
«Նիվա» մակնիշի ավտոմեքենայում, որով նա փորձել էր մտնել քաղաքապետարան, հայտնաբերվել է բենզինով լի շիշ:
ArmDay.am-ի լրագրողի խոսքով՝ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Միջադեպի հետ կապված մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեցինք Ոստիկանության հետ, որտեղից ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ քաղաքացին փորձ է արել ավտոմեքենան հրդեհել քաղաքապետարանի մուտքի մոտ: Հանգամանքները պարզվում են: Մանրամասները կներկայացնենք ավեի ուշ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհայտ անձը փորձել էր ավտոմեքենայով մուտք գործել քաղաքապետարան: