Իմ դեմ մեղադրանքները կեղծ են:Ես Ծառուկյան Գագիկի հետ չեմ ցանկացել թշնամանալ, և լավ հարաբերություններ պահպանելու համար քայլեր եմ ձեռնարկել: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Հարությունյանը:
«Քինգ Դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանը պնդում է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար երթուղիներն են եղել իր ընկերությունների սնանկացման պատճառը, նա անգամ դատարան է դիմել հիմնադրամի գործունեությունը անբարեխիղճ մրցակցություն որակելու հայցով, սակայն դատարանը այդ հայցը մերժել է:
Հարցին, թե ինչու է նա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար երթուղիների մեջ տեսնում իր սնանկացման պատճառը, եթե այդ երթուղիները գործում են 20 տարուց ավելի և այժմ էլ շարունակում են գործել, Արթուր Հարությունյանը պատասխանեց.
«Նախկինում աշխատել է երկու ավտոբուս, որի մեջ եթե անգամ խցկված նստեին,կարող էին նստել 100 մարդուց ոչ ավելի, իսկ ես 650 ուսանողի համար ապահովել եմ անվճար երթևեկություն: Ամեն ինչ այդպես չէ, ինչպես տեսնում եք»:
Արթուր Հարությունյանը չնայած փորձեց սեփական սխալների սլաքն ուղղել ԲՀԿ առաջնորդի դեմ, և մեղադրել Գագիկ Ծառուկյանին ու իր ընկերներին, ովքեր իր դեմ մեղադրանքներ են հնչեցրել, սակայն լրագրողների հարցերին այդպես էլ հստակ պատասխաններ չտվեց, ինչպես նաև, ապացույցներ չներկայացրեց:
Տեղի ունեցածը հերթական անգամ փաստում է այն մասին, որ Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը», պարզապես էժանագին շոուների հեղինակ է:
Մանրամասները՝ տեսանյութում: