Մահացել է The Prodigy խմբի մենակատար Կիտ Ֆլինտը


Մահացել է The Prodigy խմբի մենակատար Կիտ Ֆլինտը
Մարտ 4 12:20 2019

Այսօր մահացել է The Prodigy խմբի մենակատար Կիտ Ֆլինտը։ Երգիչը 49 տարեկան էր։

Նրա մարմինը հայտնաբերվել է այսօր առավոտյան՝ Մեծ Բրիտանիայի Էսեկս կոմսությունում գտնվող իր բնակարանում։

Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը Ֆլինտի հարազատներին արդեն իսկ տեղեկացրել է երաժիշտի մահվան մասին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ արտիստի մահը բռնի չէ։

Կիտ Ֆլինտի մահվան պատճառներն առայժմ չեն հաղորդվում։