Փաշինյա՞նը, Սորո՞սը, թե՞ Ալեքսանդր Սարգսյանն է հովանավորում «Ռեստարտին» (տեսանյութ)


Փաշինյա՞նը, Սորո՞սը, թե՞ Ալեքսանդր Սարգսյանն է հովանավորում «Ռեստարտին» (տեսանյութ)
Մարտ 4 13:35 2019

Դավիթ Պետրոսյանն ու նրա թիմակից լակոտները ստում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նարեկ Մալյանը՝անդրադառնալով գիշերը տեղի ունեցած միջադեպին։

Մալյանը նշեց, որ «Ռեստարտը» սնվում է «Սորոս»-ից,և այսօր նա ի պատվիվ «Սորոս»-ի   հիշատակի՝ հրաժեշտի արարողություն կազմակերպեց՝ իր հետ բերելով ծաղկեպսակ։

Հարցին,թե ինչպիսի պատասխան է պատրաստվում  տալ իր վրա հարձակվողների դեմ, Նարեկ Մալյանը պատասխանեց, որ  դեռ չի մտածել։

«Երեկվա հարձակումը  ոչ թե իմ դեմ էր, այլ ՀՀ հպարտ քացաքացու, և լավ կլինի, որ Փաշինյանը ֆեյսբուքյան արձագանքի փոխարեն, պարզապես նրանց չստեղծեր»,֊ասաց նա։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը «Ռեստարտ»-ին հրավիրել էր հարցուպատասխանի, սակայն վերջինս հայտարարել  էր, որ իրենք Մալյանի հետ հարցուպատասխան չունեն և չէին ներկայացել հանդիպմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: