Համացանցում հայտնվել է Նիժնի Նովգորոդում հայերի ուղղությամբ կատարված հրաձգության վայրից տեսանյութը


Համացանցում հայտնվել է Նիժնի Նովգորոդում հայերի ուղղությամբ կատարված հրաձգության վայրից տեսանյութը
Մարտ 1 23:06 2019

«360» հեռուստաալիքի Youtube-ի էջում հայտնվել է Նիժնի Նովգորոդում՝ դպրոցի մոտակայքում հայերի ուղղությամբ կատարված հրաձգության վայրից տեսանյութը: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հաղորդել էր Նիժնի Նովգորոդում՝ № 121 դպրոցի մոտ, հայերի վրա կրակած անձանցից 4-ի ձերբակալման մասին:

Կատարվածի կապակցությամբ ստուգում է կատարվում, որի արդյունքներով դատավարական որոշում կընդունվի:

Ավելի վաղ «360»-ը հաղորդել էր, որ Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք մեքենայից կրակել են հայ զույգի վրա: Տղամարդը վիրավորվել էր ուսից:

NN.RU -ի թղթակիցը կարողացել էր Ռոսգվարդիայի ներկայացուցչից մեկնաբանություն ստանալ, որը հայտնել է, որ հրաձգության կասկածյալները ձերբակալվել են:

MK-ն, ուժային կառույցներին վկայակոչելով, հաղորդում է, որ նախնական տվյալներով Նիժնի Նովգորոդում՝ №121 դպրոցի մոտ հրաձգությունը քրեական վիճաբանություն է եղել: