Սա մի կաթիլ մեղրի կամ փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում. Ն. Ղարիբյանը մշակութային ՊՈԱԿ-ների օպտիմալացման մասին (տեսանյութ)


Սա մի կաթիլ մեղրի  կամ փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում. Ն. Ղարիբյանը մշակութային ՊՈԱԿ-ների օպտիմալացման մասին (տեսանյութ)
Մարտ 1 10:11 2019

Սա մի կաթիլ մեղրի պատմությունը կամ փչացած հեռախոսի պատմությունն է հիշեցնում և կարծում եմ, որ խնդիրը բառերի ընտրության հետ է կապված: Անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների գործունեության վերլուծությանը վերաբերող տեղեկանքի շուրջ առաջացած աղմուկին՝  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց   ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

«Խոսքը Կառավարության հանձնարարականների մասին է և այդպիսի առաջադրանք ստանում ենք գրեթե ամեն օր: Հանձնարարական ստացվել էր ուսումնասիրելու, վերլուծելու ՊՈԱԿ-ների գործունեության դաշտը, թե ինչպիսին է ՊՈԱԿ-ների վիճակը և տալ առաջարկություն՝ օպտիմալացման շրջանակներում»,-ասաց նա :

Ղարիբյանը նշեց, որ խոսքը  սևագիր տեղեկանքի մասին է  և այն փուլում չէ, որ մենք հրավիրեինք բոլոր տնօրեններին:

«Այդ թուղթը մեզ համար առաջին վերլուծություն է, որի արդյունքն ուղարկվել է կառավարություն, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է ընդունի այն»,-ասաց նա:

?