Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 27-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռերի» 10 անդամների դատական նիստը:
Այսօր դատարանը քննում էր տուժած ոստիկաններին: «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ դահլիճում ներկա գտնվողների կողմից ռեպլիկ հնչեց, ինչից հետո դահլիճում ներկա գտնվողների միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ:
Դատավորը հեռացավ դահլիճից:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։