Կրկին բողոքի ակցիա ՝ԵՊՀ-ում, մասնակիցները մտադիր են շրջափակել համալսարանի շենքը. Ուղիղ


Կրկին բողոքի ակցիա ՝ԵՊՀ-ում, մասնակիցները մտադիր են շրջափակել համալսարանի շենքը. Ուղիղ
Փետրվար 27 08:10 2019

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է: Ակցիայի կազմակերպիչներից Նարեկ Մալյանը հայտարարել է, որ վարչապետի օրինակով բուհի խորհրդի նիստի օրը փորձելու են շրջափակել շենքը և խանգարել նրանց` ռեկտորին պաշտոնանկ անելու հարցում:

Նրանք այժմ շրջում են դեկանատներով և պարզում, թե խորհրդի անդամներից ովքեր են աշխատանքի հաճախում, ովքեր՝ ոչ: 

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ամալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հետապնդում են:

Հիշեցնենք, որ վաղը բուհի խորհուրդը քննարկելու է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: