33-ամյա ամերիկուհի Ռեյչել Սթար Ուիզերսը լվացել է ձեռքերը ռեստորաններից մեկի զուգարանի հեղուկ օճառով, ինչից հետո կնոջ դեմքին խորը վերքեր ու խոցեր են առաջացել։ Կնոջ օրգանիզմ է ներթափանցել Klebsiella oxytoca բակտերիան, որի վտանգը կայանում է նրանում, որ շատ հակաբիոտիկների հանդեպ կայունություն ունի, հայտնում է Daily Mail-ը։
Ռեյչելը նշել է, որ ռեստորանի զուգարանում լվացվելուց հետո նկատել է, որ մաշկի հետ տարօրինակ բան է կատարվում՝ սկզբում կարմիր հետքեր են առաջացել, որոնք հետո վերածվել են արյունահոսող վերքերի։
Բժիշկները նշում են, որ Klebsiella oxytoca բակտերիան քիչ քանակությամբ առկա է յուրաքանչյուր մարդու կղանքի մեջ։ Երբ այն հայտնվում է ուրիշի օրգանիզմում, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել՝ թոքաբորբ, մաշկի խնդիրներ, միզուղիների հիվանդություններ եւ այլն։
Մասնագետները նշում են, որ զուգարանում այդ բակտերիան ստանալը շատ հավանական է, քանի որ զուգարանների օճառամանների 15 տոկոսը վտանգավոր բակտերիաներով լի են։





Աղբյուր՝ Բուժ ինֆո










