59-ամյա տղամարդու քթանցքում ատամ է աճել, հաղորդում է BMJ Case Reports-ը։
Նշվում է, որ տղամարդը երկու տարի շարունակ դժվարությամբ է շնչել, ինչպես նաև թուլացել է նրա հոտառությունը:
Բուժզննման ժամանակ պարզվել է, որ պատճառը քթանցքում աճած ատամն է։

Ատամը հեռացրել են, իսկ հակաբիոտիկներով բուժումից հետո տղամարդն ապաքինվել է։
Նշենք, որ դա հազվագյուտ երևույթ է։ 1959-2008-ին այդպիսի ընդամենը 23 դեպք է գրանցվել։ Քթանցքում ատամի աճը դեմքի վնասվածքների, ինֆեկցիաների կամ գենետիկ մուտացիայի հետևանք է, որը կոչվում է «գայլի երախ»:
blognews.am










