Կորեացի 54-ամյա տղամարդու ստամոքսից բժիշկները երկու կիլոգրամ քար, մետաղադրամ եւ շշերի փականներ են հանել, հայտնում է Daily Mail-ը։
Տղամարդը դիմել է բժշկի ստամոքսի եւ որովայնի սուր ցավերով։ Նրա որովայնը փքված է եղել։ Տղամարդը խոստովանել է, որ հաճախ է քարեր ուտում, որպեսզի նյարդերը հանգստացնի։
Ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու ստամոքսը լի է օտար մարմիններով։ Տղամարդուն վիրահատության են ենթարկել եւ նրա ստամոքսից քարեր, շշերի փականներ ու մետաղադրամներ հանել։



Աղբյուր՝ Բուժ ինֆո










