Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է. Կարո Փայլանը ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)


Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է. Կարո Փայլանը ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)
Փետրվար 22 20:10 2019

Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում ելույթ է ունեցել: Ելույթի տեսանյութը նա հրապարակել է իր Facebook-ի էջում և կից գրել.

«Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` հաւասարութիւն է։ Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է… Զարգացո՛ւր մայրենի լեզուդ… Յամառօրէն մեր մայրենին պիտի խօսինք։ Պիտի խօսինք հայերէն, քրտերէն, հանշէներէն, արաբերէն»: