ՊԵԿ-ում աննախադեպ խոշոր կեղծիքներ են իրականացվել և ՕՀՎ պետ Կարեն Կարապետյանը անցանկալի, ոչ յուրային անձ է Անանյանի կողմից ղեկավարվող կառույցում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Փաստաբանի խոսքով ՝ կեղծիքների բացահայտման արդյունքում առաջացած դատական պրոցեսն անհասկանալի է:
Գլ. Դատախազը անվստահություն է հայտնել ՀՔԾ-ին, ՊԵԿԸ գործն ուղարկել էր ՀՔԾ, եթե օրենքով դա հնարավոր լիներ, ապա իրենք կքննեին: Փաստաբանը նաև նշեց, որ ՊԵԿ-ի դեմ է տրվել տեղեկանքը և ՊԵկ նախագահը այս առումով շահագրգիռ է, և առաձացնում է շահերի բախում:
ArmDay.am-ի այն հարցի` շահերի բախում կա՞ Կարեն Կարապետյանի և Դավիթ Անանյանի միջև,քանի որ վերջինս PHP partners հայտնի աուդիտորական ընկերության հիմնադիրն է և և խոշոր ընկերությունների ծառայություններ է մատուցում, hնարավո"ր է, որ Կարեն Կարապետյանը խոչընդոտել է այդ գործունեությանը, փաստաբանը պատասխանեց.
«Ես այս ինֆորմացիային չէի տիրապետում: Եթե ժամանակին մարդը եղել է խոշոր ընկերության աուդիտոր և բազմաթիվ ծառայություններ է մատուցել խոշոր ընկերություների,գիտենք աուդիտորական ծառայությունների նպատակը,մատուցման եղանակները և այլն, բնականաբար, ԱԱԾ-ում կամ ինչ-որ քննչական մարմնում եթե պետք է հարցուցվի քրեական գործ,առաջին հերթին սա պետք է ստուգվի,արդյո՞ք այդ տնտեսվարող սուբյեկտները, ովքեր կասկածելի ապրանքներ են ներկրում,փաստաթղթեր են վաճառում,հարվածում են ՀՀ տնտեսությանը, գնում են օրենքների կոպտորեն խախտման,արդյոք կապ ունեն ՊԵկ նախագահի ժամանակին աուդիտորական ընկերության հետ, ինպիսի թելերով են կապված»: