Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է: Լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջին օրերին մի շարք պաշտոնյաների և պետական աշխատողների մեծ աղմուկ բարձրացրած պարգևավճարների հարցին՝ քաղաքագետն ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ հայտարարվում է, թե պարգևատրումները խնայողությունների հաշվին են արվել.
«Ո՞վ է ասել, որ ութ ամսվա աշխատողը պետք է ստանա այդ վիթխարի պարգևատրումը»,-ասաց Մանասյանը՝ շեշտելով, որ պարգևատրումները իրեն ևս դուր չեն եկել:
«Հանուն ինչի՞ էր ազգը ոտքի կանգնելապրիլին, այ դրա համար են պատասխանատու քաղաքական շարժման առաջնորդները: Ստացվում է, որ ժողովուրդը ոտքի էր կանգնել ինքնապարգևատրումների համար: Ժողովրդի համար դեմ ելնելը տեսանելի է, հեշտ է: Մոտ մեկ տարի է անցել, սակայն մենք չգիտենք որտեղ է սոցիալական այն նախագիծը, որով առաջնորդվում է իշխանությունը:»,-եզրհանգեց Ալեքսանդր Մանասյանը: