Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մարդն է,և հույս ունի, որ Արցախը կզիջի. քաղաքագետ (տեսանյութ)


Ալիևը գիտի, որ  Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մարդն է,և հույս ունի, որ Արցախը կզիջի. քաղաքագետ (տեսանյութ)
Հունվար 30 12:56 2019

Այն, որ Միջին Ասիայում Ալիևի հետ հպանցիկ հաղորդակցումից հետո սահմանում իրավիճակն ինչ-որ չափով խաղաղվել է, բացատրություն է պահանջում: Այս մասին լրագրողների  հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր  Մանասյանը:

«Դա բացատրվում է նրանով, որ իբրև Աիևը զգում է ԵԱՀԿ Մինսկի և Եվրոմիության երկրների և խոշոր երկրների ճնշումները և դրա համար էլ գնացել է այդ քայլին: Բայց պետք է նշել, որ արդեն քանի տարի  է,  Ալիևի վրա ոչ մի բան էլ չի ազդում»,-ասաց նա:: 

Քաղաքագետի խոսքով՝Ալիևը ձևավորել է իրենից կատաղի տրամադրություն ունեցող ներքին լսարան և նրա համար այդպիսի քայլի գնալը նրա համար նույնիսկ վտանգավոր է: Ստացվում է, որ ոչ ներքին, ոչ արտաքին ճնշումների արդյունք չէ:

«Իմ վարկածն այն է, որ Ալիևը գիտի, որ  Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մարդն է, նրա դպրոցի շրջանավարտն է և քանի որ առաջին նախագահը և՛ այն ժամանակ, և՛ դրանից հետո և՛ գրեթե  երկու տասնամյակ հետո ասում է, որ մենք պետք է Ղարաբաղը  հանձնենք ադրբեջանին, Ալիևը հույսեր է տածում, թե  նոր ղեկավարությունը կլսի առաջին նախագահին:  Որպեսզի այդ քաղաքականությունը  նոր ղեկավարությունը տանի, նրան պետք է հնարավորություն տալ, որն իբրև պատրաստ են խաղաղության, ինչը արվում է. թվացյալ մեղմացվում է իրավիճակը սահմանին, որպեսզի հնարավոր լինի այդ քայլերին գնալ»,-շնեց քաղաքագետը:

Մանասյանը շեշտեց, որ  Ալիևը հույս ունի, որ մի մարդ է եկել իշխանության, ով Արցախը զիջելու է: