Խիստ ցուրտը կարող է նաեւ օգտակար լինել մարդու օրգանիզմի համար: Ահա թե որոնք են ցուրտ եղանակի օգտակար կողմերը:
Սպանում է միկրոբները՝
Խիստ սառը եղանակը բարձրացնում է մարդու դիմադրողականությունը, իսկ մաքուր օդին զնոսնելն օգնում է պայքարել միկրոբների դեմ:
Սպորտային մարզում՝
Գիտնականները նշում են, որ երեք ժամ ցրտին քայլելը հավասարազոր է 60 րոպե մարզասրահում մարզվելուն՝ նույնքան էներգիա ես ծախսում:
Երիտասարդացում
Սառը եղանակին զբոսնելիս արյան շրջանառությունը դեմքի հատվածում արագանում է, մաշկի գույնը լավանում է, մաշկն ավելի թարմ տեսք է ստանում: Ցուրտ եղանակին մաշկի ծերացումը դանդաղում է:
Նյարդային համակարգի բարելավում
Գիտնականները պնդում են, որ սառը եղանակին ուղեղն ավելի լավ է աշխատում: Բացի այդ, սառը եղանակին զբոսանքի ժամանակ երջանկության հորմոնն ավելի շատ է արտադրվում, ինչն էլ բարելավում է նյարդային համակարգը:
Ցավից պաշտպանում
5 աստիճանից ցածր ցուրտը կարող է բթացնել սուր ցավը: Դա կապված է նրա հետ, որ ցրտին նյարդային վերջույթների զգայությունը նվազում է: Այնպես որ եթե ուժեղ գլխացավ ունեք, կարող եք զբոսանքի դուրս գալ սառը եղանակին:
Աղբյուր՝ Բուժ ինֆո










