Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը


Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Նոյեմբեր 13 09:16 2026

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։

Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։

Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»։