Հունվարի 29-ին Էդուարդ Շարազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ խորհրդարանում ՀՀ ներքին քաղաքական իրավիճակին:
Նա նշեց, որ ընդդիմություն, որպես այդպիսին, չկա:
«Ֆորմալ կերպով այն գոյություն ունի խորհրդարանում՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տեսքով, սակայն հեղաշրջումից հետո այս 9 ամիսների ընթացքում, ո՛չ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններից առաջ, ո՛չ էլ նախընտրական քարոզարշավից առաջ կամ հետո, նրանց ներկայացուցիչների շուրթերից իրական քննադատություն չհնչեց»,-ասաց Շարմազանովը:
ՀՀԿ մամլո խոսնակն ավելացրեց, որ, ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների քաղաքականությունը պոպուլիստական բնույթ է կրում: