2008թ-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցներն են պատասխանատու: Այս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Այսօր Հայաստանի դատաիրավական համակարգը խայտառակ վիճակում է: Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցումը զուտ քաղաքական բնույթի հետապնդում են: Ի՞նչ արդար արդարադատության մասին կարելի է խոսել»,-նշել է նա։