Փաշինյանի շնորհիվ Մարաթոնյան վազքում շատ լուրջ առաջընթաց կարող ենք գրանցել.Շարմազանովը՝ դրական տեղաշարժի մասին (տեսանյութ)


Փաշինյանի  շնորհիվ Մարաթոնյան վազքում շատ լուրջ առաջընթաց կարող ենք գրանցել.Շարմազանովը՝ դրական տեղաշարժի մասին (տեսանյութ)
Հունվար 29 14:20 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով այլևս ներկայանում է որպես ընդդիմություն,լրագրողների հետ հանդիպմանը փորձեց տեսնել նաև ներկայիս իշխանության դրական կողմերը:

Նա դժվարացավ  ասել, թե 2019 թվականին ինչ դրական տեղաշարժ կլինի Հայաստանում, սակայն  կարծիք հայտնեց, որ  իշխանությունը դրական  առաջընթաց կգրանցի 2020 թվականին։

«2020-ին կարող ենք ունենալ շատ լուրջ առաջնթաց. քանի որ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով է բերել քայլողներին, ապա Մարաթոնյան վազքում շատ լուրջ առաջընթաց կարող ենք գրանցել», - ասաց նա։

ՀՀԿ խոսնակն ասաց նաև, թե այս տարի ևս մեկ «լավ» բան է արել իշխանությունը։

«Պարգևավճարներ, մարզպետը սկսել է հեկտարը կիլոմետրից տարբերել ու պարգևատրել է ինքն իրեն», - ասաց նա։ Ես նույնպես պարգևավճար ստացլե եմ,սակայն ես աշխատել եմ: