Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է համարյա չեղած հաշիվ ՀԱՊԿ-ում. Շարմազանով. (տեսանյութ)


Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է համարյա չեղած հաշիվ ՀԱՊԿ-ում. Շարմազանով. (տեսանյութ)
Հունվար 29 13:50 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ Հայաստանը դարձել է համարյա չեղած հաշիվ ՀԱՊԿ-ում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսում էր Փաշինյանը, որ երբեք այսքան փայլուն չէր եղել, ես էլ մտածում էի, որ գազը ոչ թե պետք է թանակա, այլ էժանանա. ի՞նչ եղավ՝ գազը թանկացավ, սա՞ էր փայլունը», - ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանը պետք է հասկանա, որ դիվանագիտության մեջ պատահական բառեր չեն օգտագործում 

«Ես իրեն կոնկրետ հարց եմ տալիս`  ասում էիք ԵԱՏՄ մտնելը սխալ է, բա որ սխալ էր, ինչի՞ եք հիմա այդ սխալը կրկնում:  Փաշինյանի հպարտությունը թույլ չի տալիս ընդունել, որ ԵԱՏՄ մտնելը ճիշտ էր: Չի կարելի սեփական եսը պետության շահից բարձր դասելը», - նշեց ՀՀԿ խոսնակը։