Մի տարի հետո կտեսնենք՝ ով է մերժված նախագահը.Ս. Սարգսյանը վերադառնում է. Շարմազանով (տեսանյութ)


Մի տարի հետո կտեսնենք՝ ով է մերժված նախագահը.Ս. Սարգսյանը վերադառնում է. Շարմազանով (տեսանյութ)
Հունվար 29 14:00 2019

Սերժ Սարգսյանը շարունակում է լինել ՀՀԿ-ի ղեկավարը, և լինել ակտիվ քաղաքականության մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր  մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք մերժված նախագահի կարծիքն ընդունելի կլինի ժողովրդի կողմից,Շարմազանոցը պատասխանեց.

«Պատմությունը ցույց է տվել, որ ժողովրդի կարծիքը  հաճախ է փոփոխվում: Մեկ տարի անց կտեսնենք՝ ով է մերժված, ով՝  չէ:Պարոն Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, և իմ համոզմամբ՝ և՛ ասելիք, և՛ անելիք ունի քաղաքականության մեջ: Կուսակցության նախագահը չի կարող լինել պասիվ քաղաքականության մեջ»,-ասաց նա:

Շարմազանովը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու հայտարարություններին՝ ասելով, ոսելն ու անելը  տարբեր բաներ են:

«Հինգ անգամ Մնացականյանն ու Մամեդյարովն են հանդիպել, երեք անգամ Փաշինյանն ու Ալիևը: բակո Սահակյանին այդ հանդիպումներին ժամանակ չեմ գտնում, որտե՞ղ են»,-ասաց նա: