«Մոխրագույնի 50 երանգները» վեպի հեղինակ Էրիկա Լեոնարդը, ով առավել հայտնի է Է. Լ. Ջեյմս անունով, հայտնել է, որ ծրագրում է եւս մեկ էրոտիկ վեպ գրել։ Այս մասին ասվում է Penguin հրատարակության կայքում։
Գիրքը կստանա «Միստեր» անվանումը։ Գործողությունները տեղի են ունենում 2019թ.-ին Լոնդոնում։ Վեպի գլխավոր հերոսը հարուստ ու գրավիչ արիստոկրատ Մաքսիմ Թրեւելյանն է։ Նա խոշոր ժառանգություն է ստանում ու շարունակում ընտանիքի գործը, սակայն հանդիպում է անծանոթուհու՝ Ալեսիա Դեմաչիին ու սիրահարվում նրան։ Ալեսիայի անցյալը գաղտնի է։ Նշվում է, որ վեպը կարելի է գնել ապրիլի 16-ից։

Է. Լ. Ջեյմսը հայտնի է դարձել 2011թ.-ին սկանդալային «Մոխրագույնի 50 երանգները» վեպի շնորհիվ։ Գիրքը, որում սեքսուալ բնույթի տեսարաններ կան, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում բեսթսելլեր դարձավ։ Ավելի ուշ նա հրատարակել է «Ազատության 50 երանգներ» եւ «50 երանգով ավելի մուգ» գրքերը։ Տրիլոգիան էկրանավորվել է։










