«Ֆեյսբուք»-ն իր մեսենջերը միացնում է «Ինստագրամ»-ին և «WhatsApp »-ին


«Ֆեյսբուք»-ն իր մեսենջերը միացնում է «Ինստագրամ»-ին և «WhatsApp »-ին
Հունվար 25 22:13 2019

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը մտադիր է իր մեսենջերի, «WhatsApp »-ի և «Ինստագրամ»-ի հաղորդագրությունների ծառայությունները միացնել միմյանց: 

Չնայած երեքն էլ կմնան որպես առանձին հավելվածներ, սակայն դրանք կապված կլինեն այնպես, որ հաղորդագրությունները կարող են փոխանցվել մեկը մյուսի միջև:

«Ֆեյսբուք»-ից BBC-ին տեղեկացրել են, որ դա երկար գործընթացի սկիզբն է: Այս միացումը նշանակում է, որ «Ֆեյսբուք»-ի օգտատերերը կարող են հաղորդակցվել անգամ այն անձի հետ, ով ունի միայն «WhatsApp »-հաշիվ:

Երեքի միավորման աշխատանքները արդեն մեկնարկել են, այս մասին հաղորդում է «The New York Times»-ը, և ակնկալվում է, որ կավարտվեն մինչ 2019-ի վերջ կամ մյուս տարվա սկզբին: