Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին ներկայացրել է իր նոր կերպարը։
Երիտասարդ երգչուհին Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել եւ ցուցադրել գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթ Հովհաննիսյանը սպիտակ բլուզ է կրում եւ ջինսե տաբատ։ Նա նուրբ դիմահարդարմամբ է, շուրթերն ընդգծված են վառ շրթներկով։ «Ողջույն, աշխարհ»,- գրել է նա։
.jpg)
Նշենք, որ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը իր միկրոբլոգում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնցով հանդես է գալիս իր տեսահոլովակներում։











