Երգիչ Ռազմիկ Ամյանը շոու բիզնեսի այն դեմքերից է, որոնք հազվադեպ են ընտանեկան լուսանկար հրապարակում։ Երկար ժամանակ նա որևէ լուսանկար չէր հրապարակել ընտանիքի հետ, սակայն երեկ բացառություն է արել և Ինստագրամի իր էջում լուսանկար հրապարակել կնոջ և որդիների հետ։ Լուսանկարին կից Ռազմիկը գրել է. «Իմ ընտանիքն իմ ամրոցն է»։ Երգիչն ընտանիքի հետ գտնվում է Իսպանիայում` Բարսելոնայում, որտեղից վերջին շրջանում լուսանկարներ է հրապարակում։ Երգչի որդիները` Ալեքսն ու Լեոն, բավականին մեծացել են։










