Մեր շտապօգնության կանչերի ճնշող մեծամասնությունը շտապ կանչ չէ, այլ՝ բժշկի կանչ է՝ տուն: Այդպես չպետք է լինի: Շտապօգնության մեքենաները ծանր հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու համար են ամբողջ աշխարհում, սակայն մեզ մոտ հակառակն իրավիճակն է: Այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Գլոբալ խնդիր կա: Մեր կողմից վատ է վերահսկվում խրոնիկակակն հիվանդությունները: ՄԵր շտապօգնության կանչերի մեծ մասի դեպքում՝ գնում են ճնշում իջեցնող դեղ սրսկում և վերջ: Այդ իսկ պատճառով նրանք ուշանում են ավելի հրատապ կանչերի հասցեավայր հասնել»,-ասաց նախարարը:
Թորսոսյանը նշեց՝ որոշել են Երևանում շտապօգնության բրիգադներ ավելացնել և մի նոր համակարգ ներդնել:
«Երեկոյան բժշկի կանչերի կլինեն, որորնք կլինեն, սովորական մարդատար մեքենաներով, ընտանեկան բժիշկներով: Նրանք դեղորայքով կայցելեն բնակարանները, տվյալ պահին կցուցաբերեն թեթև բուժօգնություն և խորհուրդատվություն կտան նաև:Նման խնդիր ունի հատկապես Երևանը: Այս պահի դրությամբ վճաման համակարգերի մասին չենք կարող խոսել»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ Շտապօգնության բրիգադների քանակը որոշվում է տարածաշրջանի բնակչության թվով, որն այժմ վերանայում ենք:
«Մեր խնդիրը ո՛չ թե շտապօգնության մեքենաների քանակն ավելացնելն է, այլ այդ կանչերը հասցեական դարձնելը: Շտապօգնության մեքենան մեկ այլ ոչ շտապ կանչի պատճառով չի կարողանում հասնել դեպքի վայր»,-ասաց Թորոսյանը: