«Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում, գնում եմ Դավոս». Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով հանդիպման տեսանյութը:
Փաշինյանն այսօր Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առեւտրային պալատի ներկայացուցիչների եւ շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի: