Մեզ համար անընդունելի է մարզպետների նման պարգևավճարների տրամադրումը. Անի. Սամսոնյան (տեսանյութ)


Մեզ համար անընդունելի է մարզպետների նման պարգևավճարների տրամադրումը. Անի. Սամսոնյան (տեսանյութ)
Հունվար 21 12:10 2019

Մեզ համար անընդունելի է մարզպետների նման պարգևավճարների տրամադրումը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով մարզպետների կողմից հատկացված պարգևավճարներին:

«Վեց-յոթ ամսի աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգևավճարներ ստանալ», - նշեց:

Ա. Սամսոնյանը նշեց նաև, որ քաղաքապետարանում ևս նման պարգևատրումներ եղել են ու քաղաքապետ Հայկ Մարությանը չի ցանկացել հաշվետվություն ներկայացնել, թե որ աշխատակիցները և ինչքան են պարգևատրվել:

«Եթե հիշում եք, երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևատրումների համար բյուջեի ավելացումը, մենք ասում էինք, որ դա վատ պրակտիկա է, պետք է ավելացնեն աշխատավարձը, և սա սկզբունքային հարց է»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը շարունակեց, որ այն կարգադրությունները, որ ընդունել են մարզպետները, անընդունելի են՝ հատկապես հաշվի առնելով նրանց աշխատած ժամանակը` 7 ամիս, 2 ամիս և այլն: