ԱԱԾ-ն և Ոստիկանությունը տարանջատելու դեպքում կխախտվի նրանց փոխշահավետ համագործակցությունը. Գ. Պետրոսյան (տեսանյութ)


ԱԱԾ-ն և Ոստիկանությունը տարանջատելու դեպքում կխախտվի նրանց փոխշահավետ համագործակցությունը. Գ. Պետրոսյան (տեսանյութ)
Հունվար 21 11:20 2019

Եթե խախտումները  կհիմնավորվեն կապված այն բանի հետ, որ մարզպետները պարգևատրել են իրենց, Բարգավաճ Հայաստանը կարձագանքի համապատախան ձևով: Այս հարցին մենք դեռ տիրապետում ենք ինտերնտեային մակարդակով և մանրամասները դեռևս հատնի չեն մեզ: Այս մասին հունվարի 21-ին ՀՀ Աժ-ում  ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Այն հարցին, թե ճի՞շտ է փակել Մշակույթի նախարարությունը, պագամավորը  պատասխանեց. 

«Մենք պետք է խնամքով պահենք մեր մշակույթը: Այն, որ մշակույթի դերը շատ մեծ  է մեզ համար,դա քննարկման հարց չէ: Շտապողականություն պետք չէ ցուցաբերել: Մենք միտում չունենք սատարել Կառավարությանը, սակայն պետք է սպասել, տեսնել՝ ինչ է ներկայացվում թղթի վրա:Քանի դեռ Խմբակցությունը չի քննարկել այս հարցը չեմ, կարող պատասխանել այս հարցին»:

Գևորգ Պետրոսյանը նաև անդրադարձավ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը տարանջատելու հարցին:

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու Ոստիկանությունը պետք է տալ Կառավարությանը, ԱԱծ-ն՝ հանձնել վարչապետի վերահսկողության ներքո: Երկուսն էլ ուղղված են օրիկանացման պահպանմանը: Կարծում եմ՝ պետք չէ տարանջատել, այդ դեպքում կխախտվի նրանց փոխշահավետ համագործակցությունը»,-ասաց նա: