Գեղեցկության ինդուստրիան առաջարկում է բազմաթիվ միջոցներ, որոնք կարող են պայքարել մարմնի տհաճ հոտի դեմ։
Բայց, կան նաև տնային միջոցներ, որոնցով կարելի է պայքարել մարմնի տհաճ հոտի դեմ։
Խնձորի Էսենցիան բարերար ազդեցություն ունի մաշկի pH-ի վրա։ Այն նաև վերացնում է տհաճ հոտ առաջացնող բակտերիաները։
Խնձորի էսենցիան բամբակով կարելի է քսել մարմնի այն հատվածին, որտեղից տհաճ հոտ է գալիս, ապա 10-15 րոպե հետո լվանալ մարմնի այդ հատվածը։
Սոդան կլանում է քրտինքի հոտը, ազդում է բակտերիաների վրա։ Սոդան կարելի է օգտագործել ճիշտ այնպես, ինչպես տալկը։ Այն կարելի է քսել, օրինակ, թևատակերում կամ ոտքերի մատների արանքում, թողեք, որ չորանա, ապա մաքրեք այն։
Սոդան կարելի է օհգտագործել նաև որպես սփրեյ։ 2 ճաշի գդալ սոդան խառնեք ջրին, ապա այն լցրեք հատուկ տարայի մեջ, ու օգտագործեք ինչպես սփրեյը։
Կիտրոնի հյութը ևս կարող է նվազեցնել մաշկի pH-ը։ Այս մրգի հյութը վերացնում է բակտերիաները՝ միաժամանակ վերացնելով նաև մաշկի տհաճ հոտը։ Կարելի է կիտրոնը կիսել, ապա մի կեսը քսել մաշկին։ 10 րոպե անց հարկավոր է սառը ջրով լվանալ մարմնի տվյալ հատվածը։
Թեյը պարունակում է տանին, որը պահպանում է մաշկի չորությունը, և ազատում տհաճ հոտից, այնպես որ, կարող եք օգտագործել նաև թեյ։ Ջրին ավելացրե՛ք կանաչ թեյի տերևներ, ապա թուրմը քսեք մաշկին։ Այն բնական անտիսեպտիկ է։ Թուրմը մաշկին քսելուց հետո հարկավոր է 15 րոպե անց լվանալ մարմնի տվյալ հատվածը։
Պոմիդորը ևս կարող է մաշկի տհաճ հոտը վերացնել։ Պոմիդողը կարելի է ճզմել, ապա քսել մաշկին, իսկ 10-15 րոպե անց լվանալ մաշկը։ Կարելի է նաև լոգաք ընդունել՝ լոգարանում ավելացնելով տոմատի հյութ։
Աղբյուր՝ Բուժ ինֆո










