Ոչ թե պետք է մեռնել հանուն հայրենիքի, այլ ապրել հանուն հայրենիքի: Ինչո"ւ ենք միայն մտածում մեռնելու մասին, եկե'ք կայացնենք մեր երկիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյան:
Մենք ցնականում ենք լինել Պաշտպանության նախարարության կազմում, սակայն պահպանենք մեր «Երկրապահ» բրենդը: Պն-ի կազմում լինելով` կկարողանանք պետականորեն մտածել ցանկացած երկրապահի մասին:
Այն հարցին, թե չե՞ն վախենում, որ այդ դեպոում կառույցը կկորցնի անկախությունը,Հայրապետյանը պատասխանեց՝ ոչ:
Նրա խոսքով՝ ԵԿՄ-ն պետք է քաղաքականությանը խառնվի,դրանում տարօրինակ բան չկա:
«Ես Աժ առաջին գումարման պատգամավոր եմ եղել, և մենք այդ ժամանակ ունեինք «Երկրապահ» պատգամավորական խումբ, որը ձևավորեց երկրի հիմնական օրենքը: Այսօր ընդամենը մի կռված տղա կա. մի Սասուն Միքայելյան: Ո՞նց կարող ես չխառնվել երկրի քաղաքական կյանքին, քաղաքականությունով պիտի մտածես երկրի մասին»,-շեշտեց ԵԿՄ փոխնախագահը: