Երկրապահի նախագահը պետք է լինի իշխանության ներկայացուցիչը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Լրագրողների այն հարցին, թե երբ հայտնի կդառնա, թե ով է ԵԿՄ նախագահը, Հայրապետյանը նշեց, որ չի կարող թվերով խոսել:
Նա խոսեց նաև թկենածուների ընտրության մասին:
«Առաջարկվել է Արամ Սարգսյանի թեկնածությունը, որպես սպարապետի ընտանիքի անդամ, քանի որ Վազգեն Սարգսյանը ԵԿՄ հավերժ նածագահն է: Երբ առաջարկեցինք նրա թեկնածությունը,Արամ Սարգսյանը երկրի ղեկավարության հետ համահունչ, նորովի կազմակերպում էին երկրի կառավարումը, նա երկրի գերագույն հրամանատարի կողքին էր: Երկրապահի նախագահը պետք է լինի իշխանության ներկայացուցիչը: Որքան էլ ասում են, թե կցորդ ենք դառնում և այլն, ես սա չեմ ընդունում: Երկրապահի 62000 անոց ընտանիքը պետք է կարողանա գոյատեևել ապրել և ցանկացած բաժանմունքի ղեկավար պետք է կարողանա մտածել իր զոհված ազատամարտիկների ընտանիքների մասին,թեև դա պետության հոգացության խնդիր է»,ասաց նա:
Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Սասուն Միքայելյանի թեկնածությանը,Հայրապետյանը պատասխանեց.
«Սասուն Միքայելյանին որևէ մեկը մի թթու խոսք չի ասել ու չի կարող ասել, քանի որ նա մեր քայլող լեգենդներից է: Ես խորապես համոզված եմ՝ եթե նա նման ցանկություն հայտնի, որևէ մեկը դեմ չի լինի, հատկապես, որ նա կրկին իշխանության ներկայացուցիչ է»: