Ցուցարարները շարունակում են փակ պահել Երևան-Էջմիածին մայրուղին:
Հիշեցնենք,որ ցուցարարները պայքարում են Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ:
Քիչ առաջ այստեղ ժամանեցին «Իմ քայլը» դաշինքի` Արմավիրի մարզի ընտրատարածքից ընտրված պատգամավորներ Արգիշտի Մեխակյանը, Վիկտոր Ենգիբարյանը,Նարեկ Մկրտչյանը, ինչպես նաև, Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Հայկ Սարգսյանը և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Նրանք ոստիկանապետի հետ միասին կոչ արին որպեսզի քաղաքացիները բացեն ճանապարհը,սակայն ցուցարարները չհամաձայնվեցին նրանց առաջարկի հետ և շարունակում են փակ պահել ճանապարհը և կբացեն այն ժամանակ մինչև իրենք կուզենան:
Աժ նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը ցուցարարներին ասաց.
«Ինչքան պետք է, կմնանք ձեր կողքին: Եթե մրսեք, ձեր հետ թեյ կխմենք մինչև վերջնական որոշում կկայացնենք ու կհեռանանք բոլորովս»: