Ով է մանկական «Նոր Ալիք 2018»-ի մեր պատվիրակը եւ ինչ երազանք ունի


Ով է մանկական «Նոր Ալիք 2018»-ի մեր պատվիրակը եւ ինչ երազանք ունի
Մայիս 23 21:45 2018

Մանկական «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին` Ղրիմի «Արտեկ» ճամբարում: Մեր երկիրն այս անգամ կներկայացնի 9-ամյա Վարդան Մարգարյանը: BRAVO.am-ը զրուցել է նրա պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հետ եւ հետաքրքրվել, թե ինչպես է մեր մասնակիցը հաղթահարել նախընտրական փուլը, ինչ կատարումներ են նախապատրաստում եւ ինչ ակնկալիքներ ունեն մրցույթից:

 

«Fancy Town» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն ասաց, որ Վարդանի հետ սկսել են աշխատել դեռ մեկուկես տարի առաջ եւ նախորդ անգամ նույնպես փորձել են մասնակցել մրցույթին, սակայն չի հաջողվել.«Այս անգամ ստացվեց: Մոսկվայում կայացած նախընտրական փուլին Հայաստանից կար եւս չորս մասնակից, բայց անցավ միայն Վարդանը: Պատրաստել էինք շատ գունավոր, վառ ու հետաքրքիր երգացանկ, եւ կարծում եմ՝ հենց դրա շնորհիվ էլ հաջողություն ունեցանք: Իմ տեղեկություններով` մրցույթին այս տարի կմասնակցի 14 երկրի ներկայացուցիչ, որոնք բավական հայտնի ու տաղանդավոր երեխաներ են: Մեր հույսը Վարդանի արտիստիզմն է ու ճիշտ ընտրված երգացանկը: Անգամ երբ փողոցում քայլում ենք, նա միանգամից բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվում. շատ արտիստիկ ու սիրվող երեխա է»:

 

 

Վարդան Մարգարյանը ապրում է Հրազդան քաղաքում: Երգել է «Արեւներ» մանկապատանեկան անսամբլում, այնուհետեւ ընդունվել է Երգի թատրոն, սակայն չի հաճախել. հանդիպել է իր պրոդյուսերին` Դավիթին, եւ սկսել են ակտիվորեն աշխատել, նախապատրաստվել մրցույթների: Հիմա արդեն հեղինակային երգեր ու տեսահոլովակներ են նախապատրաստում, որոնցից մեկ-երկուսն էլ գրել են Ավետ Բարսեղյանն ու Մանե Հակոբյանը: Վարդանը շատ է սիրում նաեւ նորաձեւությունը եւ ցանկանում է կրթություն ստանալ այդ ոլորտում: Դավիթ Բադալյանն ասաց, որ 9-ամյա տղայի երազանքն է «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը, եւ հնարավոր է՝ այս տարի նաեւ այդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնեն:

Ավելին` այստեղ