Բրիտանիայի արքայազն Հարրիի եւ նրա ընտրյալ Մեգան Մարքլի հարսանիքին ներկա էին նաեւ Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը։
Քլունիները ներկա էին ոչ միայն Սուրբ Գեորգի եկեղեցում կայացած պսակադրության արարողությանը, այլ նաև հարսանեկան երեկույթին։
Միջազգային լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ երեկույթի ժամանակ Քլունին նախ պարի է հրավիրել Մեգան Մարքլին, ապա Քեյթ Միդլթոնին։ Դժբախտաբար, հարսանեկան այդ պարերից լուսանկարներ չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչպես է այս ամենին արձագանքել Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին։










