530 օրից ավելի է, ինչ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից՝ առանց որևէ իրավական հիմքի, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«Այս իշխանությունները մի բան է, որ հստակ միշտ անում են՝ կալանքը։ Ուրիշ մի գործիք, որ իրենք պատկերացնեն ու անեն՝ չկա։ Այսօր ունենք մի իրավիճակ, որ 3 ընդդիմադիր առաջնորդներ գտնվում են Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»,-ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, թե սա դասական իմաստով ժողովրդավարության ճգնաժամ է։










