Դատարանում այսօր հրապարակվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ցուցմունքը։
Նա ցուցմունքում ասել է. «Դուրս են գալիս, կանգնեցին, ես այդ ժամանակ տեղիցս վեր կացա, վազելով առաջացա դեպի իրենց՝ կրակ բացելով։ Ֆռում, տեսնում են ինձ, ինչ-որ մեկն ինչ-որ արտահայտություն է անում, այդ պահին իրենցից մեկը ոնց որ ձեռքը տանի հետևը՝ կամ վախեցնելու կամ էլ ես եմ սխալ նկատել։Կպնում է Արծրունին ու Կարենին, ընկնում են իրենք։ Վալոդյա Գրիգորյանը մի քանի մետր փախնում է՝ ընկնելով, ես էլի առաջանում եմ, կրակահերթ եմ բացում իր ուղղությամբ։ Հետ վերադառնում։ Հետո էլի զարիժատ եմ անում, առաջանում, պահում իր ուղղությամբ, ձգանը քաշում եմ, տեսնում եմ՝ ոնց որ պատրոնները պրծել են։ Այդ ժամանակ կռանում եմ՝ հասկանալու, շնչում է Վալոդյա Գրիգորյանը, թե ոչ։ Ծանր շունչ կար, բայց գիտակցության չուներ։ Նույն ճանապարհով՝ էլի դաշտերի միջով հեռանում եմ»։
Հիշեցնենք, որ 2025թ․ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։
Մեղադրյալ Գևորգ Հարությունյանն ավելի վաղ կայացած դատական նիստում խոստովանել էր, որ ինքն է սպանությունն իրականացրել՝ նկարագրելով սպանության ընթացքը. «Տան մոտի թփերի հետևում պախկվել եմ, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս են եկել, վազել եմ դեպի իրենց ու կրակել եմ։ Սաղ ես եմ արել․․․»։ Սակայն նոյեմբերի 12-ի նիստի ժամանակ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Վարդան Վարդանյանը, եթե չեմ սխալվում՝ փոխոստիկանապետն էր, ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել։ Չգիտեի՝ ինչ ասեի, ծանր գործը վերցնեմ իմ վրա՞, թե՞ ոչ։ Սովորական գողութուն, խուլիգանություն չէր, էլի։ Ասացին՝ տանը փոքր քուր ունես, մեր, տարիքով պապ ու տատ ... Անընդհատ դա էին առաջ բերում, ինձ ասում։ Այդ ամեն ինչից ելնելով՝ վերցրեցի այդ ամենն իմ վրա, քանի որ իմ ընտանիքի հետ կապված նման բաներ էին ասում»։ Սակայն նոյեմբերի 12-ին կայացած դատական նիստում նա հայտարարել էր. «Վարդան Վարդանյանը, եթե չեմ սխալվում՝ փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ սենյակից դուրս եկեք։ Էլի հարցրեց՝ ի՞նչ կապ ունես այս ամենի հետ։ Ասացի՝ կապ չունեմ։ Ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պետք է ասես, որ դու ես արել։ Չգիտեի՝ ինչ ասեի, ծանր գործը վերցնեմ իմ վրա՞, թե՞ ոչ։ Սովորական գողութուն, խուլիգանություն չէր, էլի։
Ասացին՝ տանը փոքր քուր ունես, մեր, տարիքով պապ ու տատ ... Անընդհատ դա էին առաջ բերում, ինձ ասում։ Այդ ամեն ինչից ելնելով՝ վերցրեցի այդ ամենն իմ վրա, քանի որ իմ ընտանիքի հետ կապված նման բաներ էին ասում»։










