Քրեական ոստիկանները առգրավել են шտրճանակներ, փամփուշներ ու նռնшկ, երեք անձ ձերբակալված է


Քրեական ոստիկանները առգրավել են шտրճանակներ, փամփուշներ ու նռնшկ, երեք անձ ձերբակալված է
Նոյեմբեր 25 10:51 2026

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Լուկաշինի և Գրիգոր Զոհրապի փողոցների հինգ բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում և իրացնում են զենք-զինամթերք։

 

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրանց բնակության վայրերում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է երկու մարտական և մեկ ազդանշանային ատրճանակ, պայթուցիչով մեկ նռնակ և տարատեսակ փամփուշտներ։

 

Երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։