Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան


Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է. Մարիաննա Ղահրամանյան
Նոյեմբեր 23 12:19 2026

Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է, այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծի հրապարակմանը։

«Զարմանալի չէ, որ հրապարակված տեքստում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք ուղիղ դուռ են բացում երկրում բռնապետության հաստատման համար։ Չէ՞ որ նոր Սահմանադրությունը ալիևյան է։

Բաքվի հրահանգը կատարված է․ Անկախության հռչակագրին հղումը բացակայում է, իսկ անձի վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ տալու դրույթը ոչ թե վտանգում է, այլ թիրախային հարվածում է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հիմքերին։

Արժանապատիվ հայրենակիցներ, դուք պետք է իմանաք, որ սա պարզապես իրավական փոփոխություն չէ․ սա անցյալից հրաժարվելու, պետական ինքնության հիմքերը վերանայելու և բռնապետության դուռ բացելու վտանգավոր ճանապարհ է»,- նշել է նա։